20:15  ,  21 հոկտեմբերի, 2020

«Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի համար հայտացուցակից հանել է Վան Դեյքին

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի մրցաշրջանի համար ներկայացրած վերջնական հայտացուցակից հանել է պաշտպան Վիրջիլ վան Դեյքին։

29-ամյա հոլանդացի ֆուտբոլիստը Անգլիայի առաջնության խաղում «Էվերտոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդի հետ բախման հետեւանքով ստացել էր ծնկահոդի ծանր վնասվածք եւ պետք է վիրահատվի։ Վերականգնողական փուլը կտեւի առնվազն կես տարի։

Վան Դեյքը 2018թ․ ամռանն է «Սաութհեմփթոնից» տեղափոխվել «Լիվերպուլ», որի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում