19:12  ,  21 հոկտեմբերի, 2020

Լեմպարդ․ Չեմ սպասում, որ Չեխը պարտադիր կխաղա, բայց ոչ ոք չէր ենթադրում, որ աշխարհում այսպիսի վիճակ կլինի

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է թիմի հայտացուցակում 38-ամյա դարպասապահ Պետր Չեխին ընդգրկելու որոշումը։ Նա անցած տարի հայտարարել էր կարիերան ավարտելու եւ «Չելսիի» մարզչական կազմում խորհրդականի կարգավիճակում ընդգրկվելու մասին։

«Պետրը հիմա մարզվում է։ Չէի սպասում, որ այսպես կլինի, բայց հիմա համավարակի պայմաններում ավելի լավ դարպասապահի մենք չենք գտնի։

Չեմ սպասում, որ Չեխը պարտադիր կխաղա, բայց ոչ ոք չէր ենթադրում, որ աշխարհում այսպիսի վիճակ կլինի։ Նրա փորձն անգնահատելի է։ Այն կփոխանցվի թիմակիցներին։ Չեխը լավ մարզավիճակում է, դեռ երիտասարդ է»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է SkySports-ը։

Անգլիայի առաջնության հանդիպումների համար «Չելսին» հայտավորել է նաեւ դարպասապահներ Կեպա Արիսաբալագային, Վիլի Կաբալյերոյին եւ Էդուար Մենդիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում