18:10  ,  21 հոկտեմբերի, 2020

ՈւԵՖԱ-ն մեկնաբանել է եվրոպական Պրեմյեր լիգայի գաղափարը․ Կլինի ձանձրալի

ՈւԵՖԱ-ն մեկնաբանել է Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի առաջատար ակումբներից եվրոպական փակ Պրեմյեր լիգա ստեղծելու գաղափարը։ Մրցաշարը պետք է լինի անփոփոխ կազմով՝ 16-18 ակումբ։ ՖԻՖԱ-ի աջակցությամբ լիգայի ստեղծումն ու առաջին մրցաշրջանի անցկացումը սպասվում է 2022 թվականին։

«Բաց լիգաների համերաշխության, թիմերի առաջընթացի եւ դուրս մնալու սկզբունքները քննարկելի չեն։ Այս սկզբունքների շնորհիվ են եվրոպական ֆուտբոլն ու Չեմպիոնների լիգան դարձել լավագույնն աշխարհում։ ՈւԵՖԱ-ն եւ ակումբները հավատարիմ են այս սկզբունքներին եւ մտադիր չեն ոչնչացնել այդ ամենը 10, 12 կամ նույնիսկ 24 ակումբների սուպերլիգա ստեղծելու համար։ Նույն կազմով մրցաշարը անխուսափելիորեն կձանձրացնի»,- ՈւԵՖԱ-ի մեկնաբանությունը ներկայացրել է SI-ն։

Sky Sports-ը հաղորդել էր, որ նոր մրցաշարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է մոտ 6 միլիարդ դոլար։ Յուրաքանչյուր թիմ միայն մասնակցության համար կստանա 100 միլիոն դոլար։ Հնարավոր ներդրողներից է JP Morgan բանկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում