MLS-ում հանդես եկող «Լոս Անջելես Գելաքսիի» երկրպագուների խումբն աջակցել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորին։
«Մենք լիովին աջակցում ենք մեր հայ եղբայրներին ու քույրերին այս դժվար ժամանակահատվածում: Թուրքիայի ու Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմը երբեք չի հաղթի այն մարդկանց ոգուն, որոնց նրանք ճնշում են: Արցախը Հայաստան է»,- նշված է երկրպագուների խմբի Ինստագրամի էջում:
Երկրպագուները նաև կոչ են արել նվիրատվություն անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում