17:46  ,  21 հոկտեմբերի, 2020

Նադալը կմասնակցի Փարիզի մրցաշարին, Ջոկովիչը հանդես չի գա

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը կմասնակցի Փարիզում անցկացվելիք «Մասթերս» շարքի մրցաշարին: Այդ մասին 34-ամյա թենիսիստը հայտնել է սոցցանցերում:

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը բաց կթողնի մրցաշարը: Նա պատրաստվում է Վիենայում կայանալիք մրցաշարին, որից հետո կուղևորվի Լոնդոնում անցկացվելիք ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարին:

Փարիզի մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 2-ին: Նախորդ տարի Նովակ Ջոկովիչը եզրափակիչում 6:3, 6:4 հաշվով հաղթել էր կանադացի Դենիս Շապովալովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում