16:42  ,  21 հոկտեմբերի, 2020

Մայքլ Ջորդանը պատմել է, թե ինչու չի դարձել մարզիչ

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը պատմել է, թե ինչու կարիերան ավարտելուց հետո չի անցել մարզչական աշխատանքի:

«Ես չունեմ այդքան համբերություն, որպեսզի դառնամ մարզիչ: Իմ գլխավոր խնդիրն այն է, որ ես նայում եմ խաղացողների նպատակներին ու նրան, թե ինչպես եմ ինքս տեսնում խաղը: Խաղի նկատմամբ վերաբերմունքն ամբողջությամբ փոխվել է:

Եթե ես խաղացողից պահանջեմ բասկետբոլին վերաբերվել այնպես, ինչպես ես էի դա անում ժամանակին, դա անարդար վերաբերմունք կլինի նրա հանդեպ: Եթե նա այլ վերաբերմունք ունենա խաղին, ապա իմ համբերությունը չի բավականացնի: Այդ պատճառով միշտ հասկացել եմ, որ մարզչական աշխատանքն իմը չէ: Ես այլ մարդ եմ իմ ընկալումներով, որը տարբերվում է այժմյան խաղացողներից»,- Ջորդանի խոսքը մեջբերում է Cigar Aficonado-ը:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջորդանը Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Շառլոտ Հորնեթս» ակումբի սեփականատերն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում