17:14  ,  21 հոկտեմբերի, 2020

Թոմաս Տուխել. Մեր վատագույն խաղերից մեկն էր

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտության պատճառների մասին:

«Ունեցանք շատ խնդիրներ, առաջին խաղակեսում ընդհանրապես դաշտում չէինք: Դա ՊՍԺ-ի մակարդակը չէ, և ես զարմացած եմ, քանի որ մինչև այդ ունեցել էինք լավ խաղեր ու անցկացրել լավ մարզումներ: Չունեինք ինտենսիվություն, ագրեսիվություն, չէինք վերահսկում գնդակը, վատ էինք տեղաշարժվում դաշտում և չցուցադրեցինք մեր ներուժը հակագրոհների ժամանակ: Չեմ կարող ասել, թե ինչու եղավ այդպես: Սա մեր վատագույն խաղերից ու վատագույն առաջին խաղակեսերից էր»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է beIN Sports-ը:

Հիշեցնենք, որ Փարիզում կայացած խաղում ՊՍԺ-ն 1:2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին», որը պատմության մեջ առաջին անգամ 10 անընդմեջ արտագնա հաղթանակ տարավ բոլոր մրցաշարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում