13:50  ,  21 հոկտեմբերի, 2020

Լեմպարդ. Կարծում եմ՝ 2 թիմերն էլ գոհ են ոչ ոքիից

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում իսպանական «Սևիլիայի» հետ գոլազուրկ ոչ ոքին:

«Հաճելի զգացողություններ կան «չոր» խաղից, դրա համար անհրաժեշտ է պայքարել: Տիագո Սիլվան անցկացրեց հրաշալի հանդիպում, նա ունի փորձ ու մակարդակ: Կազմակերպված խաղ ցուցադրեցինք լավ թիմի դեմ: Բավական զգույշ խաղ էր: Վաստակեցինք մեկ միավոր և շարժվում ենք առաջ: Ենթադրում եմ, որ 2 թիմերն էլ գոհ են ոչ ոքիից»,- անգլիացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ E խմբի մյուս խաղում ֆրանսիական «Ռենը» և ռուսական «Կրասնոդարը» ևս չէին պարզել հաղթողին՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում