14:20  ,  21 հոկտեմբերի, 2020

Արսեն Վենգերը պատմել է, թե ինչու է մերժել «Մանչեսթեր Յունայթեդին»

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, թե արդյուք առաջարկ ունեցել է մանչեսթերյան ակումբներից:

««Սիթիից»՝ երբեք, «Յունայթեդից»՝ այո: Սակայն չեմ կարող նշել, թե կոնկրետ երբ է եղել դա: Ես մերժեցի, քանի որ աշխատում էի «Արսենալում»: «Արսենալի» հետ ունեինք սիրո պատմություն: Իմ կյանքը կարմիր ու սպիտակ է»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն:

Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը 1996-2018-ն է գլխավորել «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում): Նրան է պատկանում Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (828 հանդիպում):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում