12:47  ,  21 հոկտեմբերի, 2020

Կուման. Պիկեի հեռացումը չափազանց խիստ պատիժ էր

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է հունգարական «Ֆերենցվարոշի» նկատմամբ 5:1 հաշվով հաղթանակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում:

«Ես երջանիկ եմ, քանի որ եղան պահեր, երբ մենք շատ լավ ֆուտբոլ էինք խաղում: Մեկնարկային 25 րոպեներն ամենալավն էին: Մենք ցուցադրեցինք, որ լավ խաղացողներ ունենք առջևի գծում: Մեսին կատարեց 2 գոլային փոխանցում:

Պիկեի կարմիր քարտը չափազանց խիստ պատիժ էր: 11 մետրանոց ու հեռացում. դա չափից դուրս էր: Սակայն պետք է նշել, թե ինչպես էր թիմը խաղում 10 ֆուտբոլիստներով»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ էր ստացել 68-րդ րոպեին, սակայն «Բարսելոնան» կարողացավ ևս 2 գոլ խփել խաղի վերջնամասում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում