11:14  ,  21 հոկտեմբերի, 2020

Սուլշերը պատմական ռեկորդ է սահմանել «Մանչեսթեր Յունայթեդում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակի շնորհիվ սահմանել է ակումբային ռեկորդ:

Opta-ի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ առաջին անգամ 10 անընդմեջ արտագնա հաղթանակ է տանում բոլոր մրցաշարերում:

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդն արտագնա խաղերում իր վերջին 3 գոլերը խփել է Չեմպիոնների լիգայում: Այդ գոլերից երկուսը նա խփել է հենց ՊՍԺ-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս