10:41  ,  21 հոկտեմբերի, 2020

ՉԼ. Մեսիի ու Ֆատիի ռեկորդները

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, գոլի հեղինակ դառնալով հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում (5:1), սահմանել է ռեկորդ:

33-ամյա Մեսին պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայում գոլ է խփում 16-րդ մրցաշրջանում անընդմեջ (սկսած 2005/2006թթ. մրցաշրջանից), hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը նույնպես գոլ է խփել Չեմպիոնների լիգայի 16 մրցաշրջաններում, բայց ոչ անընդմեջ:

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատին ևս ռեկորդ է սահմանել «Ֆերենցվարոշի» դարպասը խփած գոլի շնորհիվ: 17-ամյա Ֆատին առաջին խաղացողն է, որը Չեմպիոնների լիգայում 2 գոլ է խփում մինչև 18 տարեկան դառնալը: Այդ մրցաշարում նա գոլերի հաշիվը բացել էր 2019-ին կայացած իտալական «Ինտերի» դեմ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս