00:17  ,  21 հոկտեմբերի, 2020

Կարիերան ավարտած Պետր Չեխը հայտնվել է «Չելսիի» հայտացուցակում

38-ամյա Պետր Չեխը հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» հայտացուցակում Անգլիայի առաջնության հանդիպումների համար։ Չեխ դարպասապահը կարիերան ավարտել էր 2019 թվականին։

Նա 2004-2015-ին էր հանդես եկել «Չելսիում», այնուհետեւ տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»։ Կարիերան ավարտելուց հետո նա վերադարձավ «Չելսի» եւ մարզչական շտաբում ունի խորհրդականի պաշտոն։

«Չելսին» հայտավորել է նաեւ դարպասապահներ Կեպա Արիսաբալագային, Վիլի Կաբալյերոյին եւ Էդուար Մենդիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում