23:19  ,  20 հոկտեմբերի, 2020

«Բավարիայի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Սերժ Գնաբրին վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Գնաբրիի թեստի պատասխանը դրական է։ Նրա մոտ ամեն ինչ նորմալ է։ Ֆուտբոլիստը տնային կարանտինում է»,- նշվում է «Բավարիայի» հաղորդագրությունում։

Սա կորոնավիրուսի առաջին դեպքն է Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում։ Գնաբրին հոկտեմբերի 20-ին ներկա է եղել «Բավարիայի» մարզմանը։ Հոկտեմբերի 21-ին գերմանական թիմը Չեմպիոնների լիգայի առաջին տուրում կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում