22:13  ,  20 հոկտեմբերի, 2020

Միրչա Լուչեսկուն՝ ՉԼ-ի մասնակցած ամենատարեց մարզիչ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Կիեւի «Դինամոն» ընդունել է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին»։

Ուկրաինական թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն դարձավ Չեմպիոնների լիգային մասնակցած ամենատարեց մարզիչը։ Ռումինացի մասնագետը 75 տարեկան 84 օրական է։

Նախորդ ռեկորդակիրը գերմանացի Յուպ Հայնկեսն էր, որը Մյունխենի «Բավարիայի» հետ 2018թ․ մայիսի 1-ին մասնակցել էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի խաղի 73-ամյակից 8 օր առաջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում