21:52  ,  20 հոկտեմբերի, 2020

Ռոմերոն ու Ջոնսը հեռացվել են «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից

«Մանչեսթեր Յունայթեդը» փոփոխություններ է կատարել հայտացուցակում Անգլիայի Պրեմյեր լիգայի համար, հաղորդում է Sky Sports-ը։

Անգլիայի առաջնության հանդիպումներին չեն մասնակցի դարպասապահ Սերխիո Ռոմերոն եւ պաշտպան Ֆիլ Ջոնսը։ Նրանք չեն ընդգրկվել նաեւ Չեմպիոնների լիգայի համար ներկայացրած հայտացուցակում։

Ռոմերոն մոտ էր «Էվերտոն» տեղափոխվելուն, սակայն մանչեսթերյան ակումբը հրաժարվեց վարձակալության տարբերակից՝ պահանջելով 8 միլիոն եվրո տրանսֆերի համար։ Ջոնսը հունվարից չի մասնակցել մանչեսթերյան թիմի խաղերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում