19:56  ,  20 հոկտեմբերի, 2020

Օզիլն ու Սոկրատիսը չեն խաղա նաեւ Անգլիայի առաջնությունում

Կիսապաշտպան Մեսութ Օզիլն ու պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը դուրս կմնան Լոնդոնի «Արսենալի» հայտացուցակից Անգլիայի առաջնության հանդիպումների համար, հաղորդում է Goal.com-ը։

Անգլիական թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան նրանց չէր ընդգրկել նաեւ Եվրոպայի լիայի համար ներկայացրած հայտացուցակում։

Օզիլն «Արսենալում» է 2013 թվականից եւ թիմի ամենաբարձր վարձատրությամբ խաղացողն է։ Սոկրատիսը «Արսենալում» է 2018 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում