19:20  ,  20 հոկտեմբերի, 2020

Սամբոյի Եվրոպայի առաջնությունը չեղարկվել է

Նոյեմբերին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում նախատեսված սամբոյի Եվրոպայի առաջնությունը չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Որոշումն ընդունվել է Սամբոյի  եվրոպական ֆեդերացիայի և առաջնության կազմկոմիտեի համատեղ համաձայնության արդյունքում:  

2021 թ. Եվրոպայի առաջնությունը նախատեսված է անցկացնել Իտալիայում։ Եթե այդ երկիրը հրաժարվի, ապա ֆեդերացիան մրցաշարը կտեղափոխի Եկատերինբուրգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս