18:47  ,  20 հոկտեմբերի, 2020

Սերխիո Ռամոսը բաց կթողնի «Շախտյորի» դեմ հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը չի մասնակցի Դոնեցկի «Շախտյորի» դեմ հանդիպմանը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում, հաղորդում է իսպանական AS-ը։

34-ամյա իսպանացի պաշտպանը ծնկի վնասվածք ունի։ Նա բաց է թողել Արքայական թիմի այսօրվա մարզումը

Սպասվում է, որ Ռամոսը պատրաստ կլինի «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը Իսպանիայի առաջնությունում։ Այդ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։

«Ռեալ» - «Շախտյոր» հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 21-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում