18:18  ,  20 հոկտեմբերի, 2020

10 առաջատար ակումբներ բանակցում են Եվրոպայի Պրեմյեր լիգա ստեղծելու համար

Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի 10 ամենահեղինակավոր ֆուտբոլային ակումբները բանակցում են արդեն 2022 թվականին Եվրոպայի Պրեմյեր լիգա ստեղծելու մասին, հաղորդում է Sky Sports-ը։

Անգլիայից բանակցություններին մասնակցում են «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Կազմակերպիչները հույս ունեն աջակցություն ստանալ ՖԻՖԱ-ից։ Վերջնական տարբերակով, մրցաշարին պետք է մասնակցի 16-18 ակումբ։

Մրցաշարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է մոտ 6 միլիարդ դոլար։ Յուրաքանչյուր թիմ միայն մասնակցության համար կստանա 100 միլիոն դոլար։ Հնարավոր ներդրողներից է JP Morgan բանկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում