17:43  ,  20 հոկտեմբերի, 2020

Զիդան․ Մեծ սպասելիքներ ունենք Չեմպիոնների լիգայից

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գնահատել է Արքայական թիմի հնարավորությունները Չեմպիոնների լիգայում։ Խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» կմրցի Դոնեցկի «Շախտյորի» հետ։

«Մենք գիտենք, թե ինչ հնարավորություն ունենք եւ ինչի ենք ձգտում։ Կարեւոր է լավ պատրաստվել, բայց շատ թիմեր են ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգայում։ Մենք կձգտենք նվաճել տիտղոսը։ Իհարկե, կլինեն դժվարություններ, բայց այսպիսի մրցաշարում առանց դրա հաղթանակ չի լինում։ Մենք շատ սպասելիքներ ունենք Չեմպիոնների լիգայից։

Ֆուտբոլը փոխվել է, դարձել է ավելի ինտենսիվ։ Այդ տեմպով խաղալու համար պետք է շատ մարզվել, ինչը եւ մենք ձգտում ենք անել։

Ես սիրում եմ պրեսինգի դիմել։ Մենք ձգտում ենք ճնշում գործադրել մրցակցի վրա եւ արդյունավետ պաշտպանվել։ Բայց դրա համար պետք է ֆիզիկապես լավ պատրաստված լինել»,- Զիդանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ռեալ» - «Շախտյոր» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։55-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում