13:50  ,  20 հոկտեմբերի, 2020

«Չելսիում» դժգոհ են Լեմպարդի աշխատանքից

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող գլխավորել Լոնդոնի «Չելսին»:

Quotidiano Sportivo-ի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի աշխատանքից: «Չելսին» բավական ակտիվ էր այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն դա դեռ չի անդրադառնում թիմի խաղի վրա: Անգլիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 5 տուրերում լոնդոնցիները տարել են ընդամենը 2 հաղթանակ:

Լեմպարդին փոխարինելու գլխավոր թեկնածուն Մասիմիլիանո Ալեգրին է, որն այս պահին գործազուրկ է:

Իտալացի մասնագետը «Յուվենտուսը» գլխավորել է 2014-2019-ը։ Դրանից առաջ նա աշխատել է նաև «Միլանում», «Կալյարիում», «Սասուոլոյում», «Ուդինեզեում» եւ ՍՊԱԼ-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում