12:49  ,  20 հոկտեմբերի, 2020

Նեյմարը ցանկանում է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

Le Parisien-ի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստն իրեն լավ է զգում ՊՍԺ-ում, սակայն նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները դեռ չեն սկսվել: Դա մտահոգում է հարձակվողի շրջապատին:

2019-ի ամռանը Նեյմարը ցանկանում էր հեռանալ ՊՍժ-ից և վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», սակայն հիմա իրավիճակը փոխվել է: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացին մասնակցել է 3 խաղի, դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում