12:15  ,  20 հոկտեմբերի, 2020

Կումանը «Բարսելոնային» ֆավորիտ չի համարում Չեմպիոնների լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Չեմպիոնների լիգայի մասին:

«Մենք ցանկանում ենք մրցաշարը սկսել ինչպես հարկն է, որպեսզի պահպանենք հանգստությունը: Կլինի բարդ հանդիպում և կարևոր է հաղթել «Կամպ Նոուում»: Լավատեսությամբ ենք սպասում այս խաղին: Չեմ կարող ասել, թե ինչը «Բարսելոնային» չհերիքեց Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարում: Եթե մենք ձախողվենք այս մրցաշրջանում, ապա ես պատասխանատու կլինեմ դրա համար:

Պետք է ձգտենք տիտղոսներ նվաճել Իսպանիայում ու Եվրոպայում, բայց կան ավելի ուժեղ թիմեր, պետք է ապացուցենք մեր մակարդակը: «Բարսելոնայում» տեղի ունեցածից հետո մենք Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը չենք, բայց կարող ենք հեռուն գնալ այս մրցաշարում»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 20-ին կմրցի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում