11:50  ,  20 հոկտեմբերի, 2020

2 ֆուտբոլիստներ վնասվածք են ստացել Լա լիգայի գովազդային հոլովակի նկարահանումների ժամանակ

Իսպանական «Տեներիֆեի» ֆուտբոլիստներ Ալեքս Մունյոսն ու Կարլ Պոմարեսը վնասվածք են ստացել գովազդային հոլովակի նկարահանումների ժամանակ, հաղորդում է AS-ը:

«Տեներիֆեի» գլխավոր մարզիչ Ֆրան Ֆերնանդեսը հաստատել է, որ խաղացողները վնասվածք են ստացել Լա լիգայի գովազդային նկարահանումների պատճառով:

Հիշեցնենք, որ «Տեներիֆեն» հանդես է գալիս իսպանական Սեգունդայում, որի 6-րդ տուրից հետո 7 միավորով 14-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում