10:42  ,  20 հոկտեմբերի, 2020

Էտո’Օ-ն քննադատել է France Football-ին

Կամերունի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սաուել Էտո’Օ-ն քննադատել է France Football-ին, որը նրան ընդգրկել էր բոլոր ժամանակների 10 լավագույն աջ հարձակվողների թվում:

«Շնորհակալ եմ, բայց ես 1-2 մրցաշրջան եմ անցկացրել աջ եզրում: Միևնույն ժամանակ, ես 25 տարի խաղացել եմ կենտրոնական հարձակվողի դիրքում: Հարգանքի բացակայություն France Football-ից»,- թվիթերյան էջում գրել է Էտո’Օ-ն:

Հիշեցնենք, որ 10 լավագույն կենտրոնական հարձակվողների թվում ընդգրկվել էին Դենիս Բերգկամպը, Յոհան Կրոյֆը, Մարկո վան Բաստենը (բոլորը՝ Նիդերլանդներ), Քենի Դալգլիշը (Շոտլանդիա), Էյսեբիոն (Պորտուգալիա), Շանդոր Կոչիշը (Հունգարիա), Գերդ Մյուլերը (Գերմանիա), Ռոմարիոն, Ռոնալդոն (երկուսն էլ՝ Բրազիլիա) և Ջորջ Վեան (Լիբերիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում