09:54  ,  20 հոկտեմբերի, 2020

Իշխան Գելոյանը հեռացել է «Տամբովից»

Ռուսաստանցի կիսապաշտպան Իշխան Գելոյանը հեռացել է ռուսական «Տամբովից» և տեղափոխվել Կալինինգրադի «Բալտիկա», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստը «Բալտիկայում» խաղացել է նաև 2014-ին և 2015-2016-ը: Նա 2019-ի մայիսին ազատ գործակալի կարգավիճակով Յարոսլավլի «Շիննիկից» էր տեղափոխվել է «Տամբով», որն այս մրցաշրջանում խաղում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:

Նախկինում Իշխան Գելոյանը խաղացել է նաեւ ռուսական «Խիմիկում», «Նեֆտեխիմիկում» և «Լուչում»: Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հայ ֆուտբոլիստն անցկացրել է 164 հանդիպում, դարձել 17 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս