22:29  ,  19 հոկտեմբերի, 2020

Ֆերնանդեշը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը ՊՍԺ-ի դեմ խաղում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դեմ խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը կլինի պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։ Այդ մասին հայտնել է մանչեսթերյան ակումբի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի առաջին տուրում։

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ, անգլիական պաշտպան Հարի Մագուայրը թիմի հետ չի մեկնել Փարիզ։ Հանդիպմանը չի մասնակցի նաեւ մանչեսթերյան ակումբի նորեկ, ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, որը երկշաբաթյա կարանտինից հետո նոր է սկսել մարզումները։

ՊՍԺ - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում