20:55  ,  19 հոկտեմբերի, 2020

«Ուրարտուն» հաղթեց «Վանին» եւ բարձրացավ առաջին տեղ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրում Երեւանի «Ուրարտուն» ընդունեց Չարենցավանի «Վանին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

«Ուրարտուն» 5 խաղից հետո 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է «Արարատը», որը 4 խաղում վաստակել է 9 միավոր։ Նույնքան միավոր ունի «Վանը» 5 խաղից հետո եւ երրորդն է։

Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Ուրարտու» - «Վան»՝ 2։0

Ջոնել Դեսիրե, 23, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում