19:10  ,  19 հոկտեմբերի, 2020

Տիկնիզյան․ Այո, Գիներն ասել է, որ ԲԿՄԱ-ում գոնե մեկ հայ պետք է լինի

Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատմել է ռուսական ակումբի նախագահ Եվգենի Գիների հետ ունեցած զրույցի մասին։

«Այո, ես զրուցել եմ ակումբի նախագահի հետ։ Դա եղել է դեռ անցած տարի, եթե չեմ սխալվում օգոստոսին էր։ Իսկապես, նա ասաց, որ ԲԿՄԱ-ում գոնե մեկ հայ պետք է լինի։ Այս խոսքերն ինձ իսկապես ուժեղ մոտիվացրին։

Ցանկանում եմ խաղալ, ցուցադրել, ապացուցել։ Դրա համար պետք է շատ աշխատել եւ միայն առաջ գնալ»,- 21-ամյա Տիկնիզյանի խոսքը մեջբերում է Sport-express-ը։

Սանկտ Պետերբուրգում ծնված ռուսաստանցի ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի հիմնական կազմում նորամուտը նշել է 2017-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում