16:25  ,  19 հոկտեմբերի, 2020

Հայաստանի Պրեմիեր լիգա. 9-րդ տուրի ժամանակացույցը

ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը ներկայացրել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղացանկը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հաստատվել են նաև երրորդ տուրից հետաձգված 2 հանդիպումների անցկացման ժամկետները: «Գանձասար-Կապան» - «Լոռի» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16:30-ին՝ Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ «Արարատ» - «Ալաշկերտ» հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

 Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր

Հոկտեմբերի 24

«Փյունիկ» - «Նոա»՝ 19:00

Հոկտեմբերի 25

«Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 16:00

Հոկտեմբերի 26

«Լոռի» - «Արարատ»՝ 15:30

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 15:30

«Գանձասար-Կապան» - «Ուրարտու»՝ 18:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում