10:15  ,  19 հոկտեմբերի, 2020

Պրեմյեր լիգայում 4 հաղթանակով մեկնարկած «Աստոն Վիլան» 90 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել

«Աստոն Վիլան», Անգլիայի առաջնության 5-րդ տուրում նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տանելով «Լեսթերի» նկատմամբ, գրանցել է տպավորիչ ցուցանիշ:

90 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Բիրմինգհեմի թիմը Պրեմյեր լիգայում մեկնարկում է 4 հաղթանակով: Նախորդ անգամ «Աստոն Վիլան» նման ցուցանիշ գրանցել էր 1930/1931թթ. մրցաշրջանում, երբ թիմը գրավել էր երկրորդ տեղը, հայտնում է Opta-ն:

4 խաղից հետո «Անստոն Վիլան» 12 միավորով երկրորդ տեղում է և մեկ միավոր է հետ առաջատար «Էվերտոնից», որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել: Բացի այդ, «Աստոն Վիլան» Պրեմյեր լիգայում չի պարտվել վերջին 7 խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով