00:43  ,  19 հոկտեմբերի, 2020

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը կատարեց 2 գոլային փոխանցում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Ռոման» սեփական խաղադաշտում մրցեց «Բենեւենտոյի» հետ եւ առավելության հասավ 5։2 հաշվով։

Մայրաքաղաքային թիմի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ։ Երկու դեպքում էլ նրա փոխանցումներից հետո աչքի ընկավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Հենրիխ Մխիթարյանը գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ի միջամտությամբ գրանցվեց խաղից դուրս վիճակ։

«Ռոմայի» կազմում գոլ խփեցին նաեւ իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը, ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն եւ բրազիլացի պաշտպան Բրունո Պերեսը։

«Ռոման» 7 միավորով 7-րդ տեղում է։ «Բենեւենտոն» 10-րդն է՝ 6 միավոր։

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ռոմա» - «Բենեւենտո»՝ 5։2 (տեսանյութ)

Պեդրո Ռոդրիգես, 31, Էդին Ջեկո, 35, 78, Ժորդան Վերետու, 69, 11մ, Բրունո Պերես, 89  - Ջանլուկա Կապրարի, 5, Ջանլուկա Լապադուլա, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով