21:24  ,  18 հոկտեմբերի, 2020

«Տոտենհեմն» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Տոտենհեմն» ընդունեց «Վեստ Հեմին»։ Լոնդոնյան ակումբների պայքարում գրանցվեց ոչ ոքի՝ 3։3։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը։

«Տոտենհեմի» կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

Հանդիպմանը մասնակցեց նաեւ «Ռեալից» «Տոտենհեմ» վերադարձած ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որը վերջնամասում դուրս եկավ փոխարինման։

«Տոտենհեմը» 8 միավորով 6-րդ տեղում է։ «Վեստ Հեմը» 8-րդն է՝ 7 միավոր։ Առաջատարը Լիվերպուլի «Էվերտոնն» է՝ 13 միավոր։ 

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Տոտենհեմ» - «Վեստ Հեմ»՝ 3։3 (տեսանյութ)

Սոն Հին Մին, 1, Հարի Քեյն, 8, 16 - Ֆաբիան Բալբուենա, 83, Դավինսոն Սանչես, 85, ինքնագոլ, Մանուել Լանսինի, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում