01:05  ,  18 հոկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց, «Բարսելոնան» պարտություն կրեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Նյուքասլին», իսկ Լա Լիգայի 6-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան»՝ «Խետաֆեին»:

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել 4:1 հաշվով: Մանչեսթերյան ակումբի կազմից գոլերի հեղինակ են դարձել Հարի Մագուայրը, Բրունու Ֆերնանդեշը, Աարոն Վա-Բիսական և Մարկուս Ռաշֆորդը, Լյուկ Շոուն դարձել է ինքնագոլի հեղինակ:

Կատալոնական «Բարսելոնան» նվազագույն՝ 0:1 հաշվով պարտություն է կրել «Խետաֆեից»: Հանդիպման միակ գոլը 56-րդ րոպեին խփել է Հայմե Մատան:

«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ ունի 6 միավոր և Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում է, «Նյուքասլը» 11-րդն է՝ 7 միավորով:

«Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը՝ 7 միավորով, «Խետաֆեն» 10 միավորով երկրորդն է:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Նյուքասլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:4 (տեսանյութ)

Լյուկ Շոու, 2 (ինքնագոլ) - Հարի Մագուայր, 23, Բրունու Ֆերնանդեշ, 86, Աարոն Վա-Բիսակա, 90, Մարկուս Ռաշֆորդ, 90+6

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Խետաֆե» - «Բարսելոնա»՝ 1:0 (տեսանյութ)

Հայմե Մատա, 56 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով