22:27  ,  17 հոկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Սիթիի» ու «Բավարիայի» հաղթանակները, «Ռեալի» պարտությունը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցեց «Արսենալի» հետ, Բունդեսլիգայի չորրորդ տուրում «Բավարիան» հյուրընկալվեց «Արմինիային», իսկ Լա Լիգայի 6-րդ տուրում «Ռեալն» ընդունեց «Կադիսին»:

«Մանչեսթեր Սիթին» անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգի խփած գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ:

«Բավարիան» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու և գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերի դուբլերի շնորհիվ հաղթանակ տարավ «Արմինիայի» նկատմամբ 4:1 հաշվով: «Արմինիայի» միակ գոլը խփեց ճապոնացի կիսապաշտպան Ռիցու Դոանը:

«Ռեալը» նվազագույն հաշվով պարտություն է կրել «Կադիսից»: Միակ գոլը խփել է հոնդուրասցի հարձակվող Էնտոնի Լոսանոն:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 1:0 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 23

Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Արմինիա» - «Բավարիա»՝ 1:4 (տեսանյութ)

Ռիցու Դոան, 58 - Թոմաս Մյուլեր, 8, 51, Ռոբերտ Լևանդովսկի, 25, 45+1

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Կադիս»՝ 0:1 (տեսանյութ)

Էնտոնի Լոսանո, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով