Անգլիայի Պրեմյեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցեց «Արսենալի» հետ, Բունդեսլիգայի չորրորդ տուրում «Բավարիան» հյուրընկալվեց «Արմինիային», իսկ Լա Լիգայի 6-րդ տուրում «Ռեալն» ընդունեց «Կադիսին»:
«Մանչեսթեր Սիթին» անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգի խփած գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ:
«Բավարիան» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու և գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերի դուբլերի շնորհիվ հաղթանակ տարավ «Արմինիայի» նկատմամբ 4:1 հաշվով: «Արմինիայի» միակ գոլը խփեց ճապոնացի կիսապաշտպան Ռիցու Դոանը:
«Ռեալը» նվազագույն հաշվով պարտություն է կրել «Կադիսից»: Միակ գոլը խփել է հոնդուրասցի հարձակվող Էնտոնի Լոսանոն:
Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 1:0 (տեսանյութ)
Ռահիմ Ստերլինգ, 23
Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր
«Արմինիա» - «Բավարիա»՝ 1:4 (տեսանյութ)
Ռիցու Դոան, 58 - Թոմաս Մյուլեր, 8, 51, Ռոբերտ Լևանդովսկի, 25, 45+1
Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Կադիս»՝ 0:1 (տեսանյութ)
Էնտոնի Լոսանո, 16
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում