19:29  ,  17 հոկտեմբերի, 2020

«Լայպցիգը» հաղթեց «Աուգսբուրգին», «Բորուսիան» ուժեղ էր «Հոֆենհայմից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում «Լայպցիգը» մրցեց «Աուգսբուրգի», իսկ «Բորուսիան»՝ «Հոֆենհայմի» հետ:

45-րդ րոպեին իսպանացի պաշտպան Անխելինյոյի և 66-րդ րոպեին դանիացի հարձակվող Յուսուֆ Պոուլսենի խփած գոլերի շնորհիվ «Լայպցիգը» հաղթանակ է տարել «Աուգսբուրգի» նկատմամբ:

Դորտմունդի «Բորուսիան» նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության է հասել «Հոֆենհայմի» նկատմամբ: Հաղթական գոլի հեղինակ է դարձել գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը:

Բունդեսլիգայի չորրորդ տուրից հետո «Լայպցիգը» 10 միավորով առաջատար է, իսկ «Բորուսիան» ունի 9 միավոր և մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Աուգսբուրգ» - «Լայպցիգ»՝ 0:2 

Անխելինյո, 45, Յուսուֆ Պոուլսեն, 66

«Հոֆենհայմ» - «Բորուսիա»՝ 0:1 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում