19:22  ,  17 հոկտեմբերի, 2020

«Լոռին» պայմանագիր է կնքել սերբ պաշտպանի հետ

Վանաձորի «Լոռի» է տեղափոխվել սերբ պաշտպան Իվան Բոժովիչը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բոժովիչի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։  Նա հանդես կգա 19 համարի համազգեստով։ 

30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Ռադնիչկի», «Զեմուն», «Սմեդերեւո» ակումբներում։ Նրա վերջին թիմը Մալթայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Բալզանն» է, որի կազմում Բոժովիչը դարձել է երկրի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում