18:16  ,  17 հոկտեմբերի, 2020

Վան Դեյքը վնասվածք է ստացել

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հոլանդացի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյքը վնասվածք է ստացել Պրեմյեր լիգայի 5-րդ տուրի՝ «Էվերտոնի» դեմ խաղում:

Հանդիպման 6-րդ րոպեին 29-ամյա պաշտպանը բախվել է մրցակցի դարպասապահ Ջորդան Փիքֆորդին և չի կարողացել շարունակել հանդիպումը: Վան Դեյքի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Ջո Գոմեսը:

«Էվերտոն» - «Լիվերպուլ» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

Այժմ չեմպիոն «Լիվերպուլն» ունի 10 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում: «Էվերտոնը» 13 միավորով առաջատարն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում