17:52  ,  17 հոկտեմբերի, 2020

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում չեմպիոն «Արարատ-Արմենիան» ուժերը չափեց Գյումրու «Շիրակի» հետ և հաղթանակ տարավ 7:0 հաշվով:

Իրենց հաշվին դուբլ ձևակերպեցին Յուսուֆ Օտուբանջոն, Մաիլսոն Լիման, Լուիս Օգանան, գոլի հեղինակ դարձավ Դավիդ Հումանեսը:

«Արարատ-Արմենիան» այժմ 5 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում: «Շիրակը» ունի 1 միավոր և վերջին՝ 10-րդ տեղում է:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 7:0

Յուսուֆ Օտուբանջո, 7, 55, Դավիդ Հումանես, 15, Մաիլսոն Լիմա, 21, 48, Լուիս Օգանա, 37, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս