17:29  ,  17 հոկտեմբերի, 2020

«Էվերտոն» - «Լիվերպուլ»՝ 2:2 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Էվերտոնը» տանը մրցեց «Լիվերպուլի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

«Էվերտոնի» կազմից գոլերի հեղինակ դարձան անգլիացի պաշտպան Մայքլ Քինն ու անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը: «Լիվերպուլի» կազմից գոլեր հեղինակեցին սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն և Եգիպտոսը ներկայացնող Մոհամեդ Սալահը:

Այժմ չեմպիոն «Լիվերպուլն» ունի 10 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում: «Էվերտոնը» 13 միավորով առաջատարն է:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Էվերտոն» - «Լիվերպուլ»՝ 2:2 (տեսանյութ)

Մայքլ Քին, 19, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 81 - Սադիո Մանե, 3, Մոհամեդ Սալահ, 72

Հեռացում

«Էվերտոն». Ռիշարլիսոն, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում