13:34  ,  17 հոկտեմբերի, 2020

«Նոա» - «Լոռի» հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

Երևանի «Նոայի» ու Վանաձորի «Լոռիի» միջև ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպումը հետաձգվել է: «Նոայում» գրանցվել է կորոնավիրուսի վարակման 7 դեպք, hաղորդում է «Լոռիի» մամուլի ծառայությունը:

«Նոա» - «Լոռի» հանդիպումը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 17-ին Երևանում:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման ռեկորդային աճ:

Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը սեպտեմբերի 29-ից դադարեցվել էին։ Հայաստանի Պրեմիեր լիգան կվերսկսվի հոկտեմբերի 17-ին՝ «Արարատ-Արմենիա» - «Շիրակ» խաղով:

Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր

Հոկտեմբերի 17

«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 16:00

Հոկտեմբերի 18

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 16:00

«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 18:30

Հոկտեմբերի 19

«Ուրարտու» - «Վան»՝ 19:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում