Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի պաշտոնակատար է նշանակվել բրիտանացի Մայքլ Իրանին, hաղորդում է IWF-ի մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 13-ն այդ պաշտոնից հեռացել էր Անդրեա Պապանդրեան: Նա նաև հայտարարել է, որ չի մասնակցելու IWF-ի նախագահական ընտրություններին:
Հիշեցնենք, որ 2000 թվականից Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ղեկավարում էր Տամաշ Այանը, որն ապրիլին զբաղեցրած պաշտոնից հեռացել էր կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքների պատճառով: Դրանից առաջ Այանը 1976-ից IWF-ի գլխավոր քարտուղարն էր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում