00:51  ,  17 հոկտեմբերի, 2020

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց 10 խաղացողներով մնացած մրցակցին (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Նիմի» նկատմամբ: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, մեկական անգամ աչքի ընկան իտալացի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին ու իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան: Դաշտի տերերը 12-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով:

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 15 միավորով հավասարվեց առաջատարը «Ռենին», որը 1:1 հաշվով ավարտեց «Դիժոնի» հետ արտագնա հանդիպումը:

Ֆրանսիայի առաջնություն, 7-րդ տուր

«Նիմ» - ՊՍԺ՝ 0:4 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 32, 83, Ալեսանդրո Ֆլորենցի, 78, Պաբլո Սարաբիա, 88

Հեռացում՝ Լոիկ Լանդրե, 12 («Նիմ»)

«Դիժոն» - «Ռեն»՝ 1:1 (տեսանյութ)

 Մամա Բալդե, 53 – Մարտին Տերյե, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով