16:12  ,  16 հոկտեմբերի, 2020

Ալֆոնս Կոջոն չի շարունակի մրցելույթները «Արարատ-Արմենիայում»

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Ալֆոնս Կոջո Կասսեն երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կոջոն «Արարատ-ԱրմենիայիՆ» միացել էր 2019 թվականի ձմռանը: Երևանյան թիմի կազմում նա մասնակցել է 55 խաղի և դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Արարատ-Արմենիան» շնորհակալություն է հայտնել Կոջոյին և լավագույնը մաղթել հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս