23:48  ,  15 հոկտեմբերի, 2020

Norway Chess. Լևոն Արոնյանն արմագեդոնում հաղթեց Արյան Տարիին

Նորվեգական Ստավանգերում շարունակվող Altibox Norway Chess մրցաշարի 9-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մրցեց նորվեգացի Արյան Տարիի հետ:

Դասական պարիտան ավարտվեց ոչ ոքի: Արմագեդոնում Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով հաղթանակ տարավ 34-րդ քայլում:

Տուրի մյուս պարտիաներում նորվեգացի Մագնուս Կառլսենը դասական պարտիայում հաղթանակ տարավ իրանցի Ալիռեզա Ֆիրուզջայի նկատմամբ: Արմագեդոնում ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ուժեղ գտնվեց լեհ Յան Կշիշտոֆ Դուդայից:

9-րդ տուրից հետո առաջատարը նորվեգացի Մագնուս Կառլսենն է՝ 19.5 միավորով: Երկրորդ տեղում իրանցի Ալիզեռա Ֆիրուջան է՝ 15.5 միավորով: Լևոն Արոնյանը ունի 14.5 միավոր և երրորդ տեղում է: Արոնյանին հաջորդում են Ֆաբիանո Կարուանան, Յան Կշիշտոֆ Դուդան, իսկ վերջին տեղում Արյան Տարին է:

10-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի առաջատար Մագնուս Կառլսենը:

Altibox Norway Chess-ում հաղթանակի համար տրվում է 3 միավոր, արմագեդոնում հաղթողը հավաքում է 1.5 միավոր, իսկ պարտվողը՝ 1։ Ոչ ոքիի դեպքում գրոսմայստերները նույն խաղաքարերով մրցում են արմագեդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս