13:51  ,  15 հոկտեմբերի, 2020

Մեծ Բրիտանիայի առաջատար մարզիկներից մեկն առաքիչ է աշխատում

Բրիտանացի աթլետ Դեն Բրամբլը պատմել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ունեցել է ֆինանսական խնդիրներ և ստիպված եղել առաքիչի աշխատանք կատարել Amazon ընկերությունում: Բրամբլը հեռացատկի Մեծ Բրիտանիայի եռակի չեմպիոն է:

«Այս տարի մենք շեղվեցինք «դեպի Տոկիո» ճանապարհից, իսկ վերջում կատարեցինք շրջադարձ դեպի ձախ: Միջոցների ու աջակցության բացակայությունն այս տարի խիստ ազդեցություն ունեցավ ինձ վրա: Սակայն ընտրությունը կամ հարմարվելն էր, կամ մահանալը: Ուրախ կլինեմ դարձյալ վերադառնալ»,- 30-ամյա մարզիկի խոսքը մեջբերում է BBC-ն:

Դեն Բրամբլը սկսել է բարեգործական ակցիա, որը պետք է նրան օգնի վերսկսել կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում