01:05  ,  15 հոկտեմբերի, 2020

Խոակին Կապառոսի հետխաղյա ասուլիսը տեղի չի ունենա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղյա ասուլիսը տեղի չի ունենա Էստոնիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրի խաղից հետո, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով Էստոնիայում Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը տեղի չի ունենա»,- ասվում է ՀՖՖ-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալինի «Ա լե Կոք» ստադիոնում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի՝ 8-րդ րոպեին խփած գոլին դաշտի տերերն առաջին խաղակեսում պատասխանել էին էստոնական «Ֆլորայի» հարձակվող Ռաունո Սապինենի դիպուկ հարվածով:

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրից հետո Վրաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6-ական միավոր, Հայաստանը՝ 5, իսկ էստոնացիները՝ 2:  

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Վրաստանին: 3 օր անց հայկական թիմը վերջին տուրում կըդնունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով