23:37  ,  14 հոկտեմբերի, 2020

Մանկապատանեկան թիմերի մարզումները դադարեցվել են

Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի աճը, ինչպես նաև հիմք ընդունելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային երկշաբաթյա արձակուրդը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել 2 շաբաթով հետաձգել ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների մեկնարկը, ինչպես նաև 2 շաբաթով դադարեցնել բոլոր մարզադպրոցների աշխատանքը և մանկապատանեկան թիմերի մարզումները, hաղորդում է Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունը:

ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների վերսկսման, ինչպես նաև մանկապատանեկան թիմերի մարզումների վերսկսման մասին ՀՖՖ-ն կտեղեկացնի լրացուցիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով